
Հունվարի 17-ին, ժամը 13։00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին գտնվող Թեյարանի հատվածի ձորում մեքենա կա շրջված:Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Տիգրան Ջուրյանը ս/թ հունվարի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին շրջվել է ձորը և տեղում մահացել:Պարզվել է նաև, որ Տիգրան Ջուրյանը ս/թ հունվարի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից: