![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/18//16436.jpg)
Անհայտ անձը ծխացող ռումբ է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ուղղությամբ,- հաղորդում է Itar Tass -ը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` իր կնոջ հետ, այդ ժամանակ գտնվել է մոտակա ռեստորաններից մեկում, որտեղ նրանք նշում էին Միշել Օբամայի ծննդյան 48-ամյակը: Կասկածներ կան, որ ռումբը նետել է “Գրավիր Ուոլ Սթրիթը” շարժման ակտիվիստներից մեկը: Շարժման մասնակիցներն այդ օրը մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել Վաշինգտոնում, մասնավորապես` ԱՄՆ Կոնգրեսի մոտ: Մասնակիցներից չորսին ոստիկանությունը ձերբակալել է: