
Mars ընկերությանը պատկանող M&M” s ապրանքանիշը մտադիր է ամերիկյան Super Bowl ֆուտբոլի առաջնության գովազդային ընդմիջումների ժամանակ ներկայացնել խոսող կոնֆետային նոր կերպարը: Ներկայում M&M”s-ը գովազդում է 5 կերպար` Կարմիր, Դեղին, Նարնջագույն, Կապույտ եւ Կանաչ, որոնց ուրախ զրույցների վրա էլ նկարահանվում են M&M”s-ի բոլոր գովազդները:Միսս Բրաունի նոր պատկերները կներկայացվեն հունվարի 30-ին Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում կայանալիք հատուկ ցուցադրությունների ժամանակ: Հայտնի է միայն, որ միս Բրաունը կգովազդի կաթնային շոկոլադ: