
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հունվարի 17–ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նրա ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հանդիպումը։Ինչպես armlur.am -ը տեղեկանում է Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Նշենք, որ եռակողմ հանդիպման օրակարգում է լինելու ԼՂ հակամարտության կարգավորումը։