
«Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաջողություն է մաղթել իսպանական «Բարսելոնա»-ին: Նշենք, որ նա ամռանը կարող է գլխավորել «Բարսելոնան»:
«Ականատես կլինենք եզրափակիչ խաղի: Միայն մեկ տարբերությանբ՝ «Ատլետիկոյին» բավարար է ոչ-ոքի արդյունքը: Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» դառնա չեմպիոն: Դրանում ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ երկար տարիներ խաղացել եմ այդ ակումբում», – նշել է նա: