
Գերմանական Վերլ քաղաքում տղամարդը թալանել է այն բանկը, որտեղ աշխատում է իր ընկերուհին,- գրում է Bild-ը: Նա դիմել է նման քայլի այն բանի համար, որ ձեռք բերի ընկերուհու կրծքի մեծացման վիրահատության համար անհրաժեշտ գումարը:Բանկում աշխատող 23-ամյա Մենդի Սենդին իր 26-ամյա ընկերոջը` Յորգին, sms հաղորդագրություն է ուղարկել, որտեղ նշել է, որ բանկ ներխուժելու իսկական պահն է, ինչից հետո Յորգը դանակով զինված ներխուժել է հաստատություն եւ հափշտակել 95 հազար եվրո գումար:Դրանից հետո Մենդի Սենդին Յորգին հաղորդագրություն է ուղարկել, տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ թալանված գումարով ինքը կմեծացնի իր կուրծքը:Թերթի համաձայն` դատարանը սիրահար զույգին դատապարտել է 3 տարի 3 ամիս ազատազրկման: