Խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել Նեպտունի Համիկը (ՖՈՏՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունվարի 18-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Կոմիտաս 24/2 շենքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն: Նշված շենքի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմեցին. “Նկատեցինք, որ “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ դուրս եկավ եւ հարձակվեց տաքսու վարորդի վրա, սկսեց խփել ու երկուսով սկսեցին իրար հայհոյել ու ծեծել: Բարեբախտաբար, մոտակայքով անցնում էին ոստիկաններ, եկան բռնեցին, ու երկուսին էլ՝ համ “ԲՄՎ”-ից իջածին, համ տաքսիստին տարան”: Բնակիչները ֆոտոլրագրողին տեղեկացրել են նաեւ, որ “ԲՄՎ”-ի վարորդը փորձում էր դիմադրել ոստիկաններին: Գ. Շամշյանը նաեւ տեղեկացնում է, որ “ԲՄՎ X6” մակնիշի 08 ՈՕ 888 համարանիշի ավտոմեքենան պատկանում է “Նեպտուն” մարզահամալիրի տիրոջը, որը հայտնի է “Բանգլադեշցի Համո” մականունով: Այս պահին նրա մեքենան գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի տուգանային հրապարակում: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 




Լրահոս