Հունիսի 8-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների առաջադրումը դեռ շարունակվում է:
Շիրակի մարզի Բավրա համայնքի ղեկավարի համար այս պահին երկու թեկնածու կա` ՀՀԿ-ից առաջադրված, համայնքի այժմյան ղեկավար Մկրտիչ Պետրոսյանը և անկուսակցական «Լեգամե» հիմնադրամի նախագահ Կորյուն Սումբուլյանը:
Նույն մարզի Մեծ Սարիար համայնքում նույնպես երկու թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ-ից համայնքի ղեկավար Բաբիկ Ավետիսյանը և Մեծ Սեպասարի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Արմանուշ Յայլոյանը:
Սառնաղբյուր համայնքում երեք թեկնածու կա` ՀՅԴ-ից համայնքի ղեկավար Սևակ Մաթադյանը, անկուսակցական Դերենիկ Վարդանյանը և Եղիկ Դավթյանը:
Ցողամարգ համայնքում նույնպես երեք թեկնածու կա: Նրանք են` անկուսակցական Արման Ավագյանը, ՀՀԿ-ից Գնել Բարսեղյանը և Հովսեփ Տոնոյանը: