![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/18//16441.jpg)
armlur.am -ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը։ Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում: Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: