
Մայիսի 9-ին, ժամը 05.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Հեղուշ Ե.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի մի հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող տնակում ոմն Էվա վիճաբանել է նրա հետ և օղու շշով հարվածել գլխին` պատճառելով վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էվան 1972 թ. ծնված Արմեն Յ.-ն է, որը բերման է ենթարկվել:
Հեղուշ Ե.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: