Ֆրանսիայի հետ մեր կապերը չափազանց ինտենսիվ են. Ն. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը ավանդաբար ինտենսիվ են եղել, և կան նորություններ էլ՝ հետագա համագործակցության մասով:

Այս մասին այսօր Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ ընթացող հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ընդմիջմանը հայտարարեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 «Ընդհանրապես, «Քաղաքաշինության մասին» օրենքը Հայաստանում ընդունվել է 1998 թվականին, և ողջ օրենքը մշակվել է ֆրանսիացի մասնագետների հետ միասին: Ես ինքս, այն ժամանակ՝ բավականին երիտասարդ, մասնակցել եմ այդ օրենքի մշակմանը, և Ֆրանսիայի հետ մեր կապերը այդ ոլորտում չափազանց ինտենսիվ են եղել»,-ասաց Նարեկ Սարգսյանը:

 Նա որպես օրինակ բերեց Ֆրանսիայում Հայաստանի՝ ճարտարապետի դիպլոմի ճանաչվելու իրողությունը դեռ 1994 թվականից, ինչպես նաև՝ դրանից բխող բազմաթիվ կրթական ծրագրերը, որոնք այս ընթացքում իրականացվել են:

«Այս փուլում էլ ունենք համագործակցության ոլորտներ՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ:
Այլ նորություններ էլ կան, որոնք արդեն վերաբերում են գլխավոր հատակագծերին, հուշարձանների պահպանությանը, շինարարարական նորմատիվներին»,-ասաց նախարարը:




Լրահոս