
Բաթումիի իշխանությունները հերքել են այն լուրերը, համաձայն որոնց` քաղաքում պետք է կանգնեցվի էրոտիկ բնույթի քանդակ,-հաղորդում է News Georgia: Քաղաքապե տարանից հայտնել են, որ մոտ ապագայում քանդակի տեղադրում նախատեսված չէ:”Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Եթե նման բան նախատեսված լիներ, մենք գոնե կիմանայինք այդ մասին”,- հայտարարել է քաղաքապետարանի մամուլի ծառայության պետ Իրինա Շերվաշիձեն: Հիշեցնենք, որ նման արձանի կանգնեցման մասին լուրեր տարածել էին տեղի լեյբորիսները: Նրա նրանց ղեկավար Դավիթ Ռոբիկաձեի խոսքով` քաղաքում կանգնեցնելու են իմտիմ տեսարան պատկերող արձան: