
Գերմանիայի Բրյուլ քաղաքի՝ գաղտնի մշակումներով զբաղվող գործարաններից մեկում գազանման քլորի պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է 39 մարդ, նրանցից 7-ը գտնվում են ծանր վիճակում,- հաղորդում է CNN-ը: Պայթյունի պահին տարածքում եղել է ավելի քան 300 մարդ: Պայթյունից հետո գործարանի շենքից եւ մոտակա շինություններից վերցրել են օդի նմուշներ: Մասնագետների կարծիքով՝ մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգ չկա: Մարդկանց տարհանման կարիք նույնպես չկա: