
Armlur.am -ի թղթակիցը Իսակովի պողոտայից այս պահին հայտնում է, որ փողոցն ամբողջությամբ փակված է, ու անհասկանալի դրություն է ստեղծվել: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ փակվել են ոչ միայն Իսակովի պողոտան, այլ նրան հարակից փողոցները՝ Մաշտոցի պողոտան, Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհը:
Armlur.am-ի թղթակիցը նշում է, որ վարորդները ստիպված մեքենաները կայանել են ու սպասում են: Նրանցից ոմանք իջել են մեքենաներից՝ հասկանալու համար երթևեկության կաթվածահար լինելու պատճառները:
Բայց թե երբ այդ իրավիճակը կհարթվի՝ անհասկանալի է: