
Ռուս-վրացական սահմանին ընկած “Վերին Լարս” անցակետն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակ է լինելու նաեւ առաջիկա 5-6 օրերին։ Ընդ որում, խոսքը այդ անցակետով ամեն տիպի տրանսպորտի տեղաշարժի մասին է,- գրում է NewsGeorgia -ն։Հիշեցնենք, որ 2 օր առաջ վրացական “Ռուսթավի 2” հեռուստաալիքը հայտնեց, թե ,Վերին Լարսե անցակետի փակման պատճառով Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնող 350 մարդ՝ հիմնականում հայեր, մնացել են սահմանին։