![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/18//16451.jpg)
Թեղուտի անտառների հատումը կատարվել է ՀՀ կառավարության թույլտվությամբ ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը`անդրադառնալով Թեղուտի անտառների խնդրին:”Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը նշեց, որ 87 մլն դրամ է ստացվել Թեղուտի անտառների հատված ծառերի վաճառքից: Անդրադառնալով Հայաստանում անտառների խնդիրներին` նշեց, որ ընդհանրապես հրդեհների բռնկումը մեծագույն խնդիրներից մեկն է: “Մարդկանց պետք է հասկացնել, որ խաշամը վառել չի կարելի: Մենք ամբողջ ամառ պահպանում ենք անտառները հրդեհներից, իսկ աշնանն ու ձմռանը դրանք մարդկանց կողմից հրդեհվում են”,- նշեց Ռ. Պետրոսյանը` հիշեցնելով Տաշիրի եւ Գուգարքի վերջին դեպքերը: