
Լոս Անջելեսի ոստիկանութունը հայտնում է, որ հունվարի 17-ին երկու կին Հոլիվուդյան բլուրները բարձրանալիս տոպրակի մեջ մարդու կտրված գլուխ են հայտնաբերել, երբ նրանց շները սկսել են խաղալ տոպրակի հետ,-հաղորդում է Associated Press-ը: Տարածքում բացի գլխից մարմնի այլ մասեր չեն հայտնաբերվել:Ոստիկանությունն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն հավանաբար կտրված գլուխը պատկանում է հայազգի 40 ամյա մի տղամարդու: Գլուխը կիսով չափ ալեխառն է:Այլ մանրամասներ չեն հաղորդվում: