
ԱՄՆ Ջորջիա նահանգի Վուդսթոք քաղաքի բնակիչները հարգել են ավտովթարի զոհ դարձած Բոբ հնդկահավի հիշատակը, որը շատ հայտնի էր շրջանում եւ համարվում էր քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշը: Թռչունի հուղարկավորության վայրում կանգնեցրել են հուշարձան:Բոբին ավտոմեքենան հարվածել էր հունվարի 15-ին: Թե ով է մեղավոր թռչունի մահվան մեջ՝ դեռ պարզ չէ: Բոբի համար Facebook-ում բացված էջում Վուդսթոքի բնակիչներն իրենց վիշտն են հայտնել թռչունի մահվան կապակցությամբ: