Armenian text to speach

«Մենք դեռ գտնվում ենք «հին փուլում»»․Արման Մելիքյան․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Առավոտ»  օրաթերթը գրում է. «ԼՂՀ նախկին արտգործնախարարի խորհուրդը համանախագահներին, դիվանագետներին եւ չինովնիկներին «Հարցի կարգավորման շուրջ նոր փուլ կսկսվի միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ փոփոխությունների կենթարկվի բանակցային օրակարգը և կներմուծվեն այն տարրերը, որոնց բացակայությունն այսօր թույլ է տալիս խեղել հակամարտության ծագման ու զարգացման պատմությունը և կամայականորեն հարմարեցնել խաղաղ կարգավորման առաջարկվող բանաձևը այս կամ այն երկրի ընթացիկ աշխարհաքաղաքական շահերին: Մենք դեռ գտնվում ենք «հին փուլում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` արձագանքելով մեր հարցին`ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ նոր փո՞ւլ է սկսվում: Հիշեցնենք, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ղարաբաղյան պատերազմում հրադադարի քսանամյակի առիթով հայտարարություն են տարածել, որում «օկուպացված տարածքների» եւ ստատուս-քվոյի պահպանման անհնարինության հարցերը կարծես առաջնային պլան են մղվում:

Մանրամասնները թերթի այսօրվա համարում




Լրահոս