![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/18//16460.jpg)
Անգլիական “Մանչեսթեր Յունայթեդը” նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, համաձայն որի 70-ամյա մասնագետը կստանա տարեկան 6.5 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ, իսկ Պրեմիեր լիգայում չեմպիոն դառնալու դեպքում եւս 1 միլիոն հավելավճար: Եթե Ֆերգյուսոնն ընդունի այս պայմանագիրը, ապա կդառնա Մեծ Բրիտանիայի ամենաշատ վարձատրվող մարզիչը,- հաղորդում է Goal.com-ը:Այս պահին շոտլանդացին ստանում է տարեկան 4 միլիոն ֆունտ ստերլինգ, նոր պայմանագիրը կնքելուց հետո Ֆերգյուսոնի աշխատավարձը կգերազանցի մինչ այս ռեկորդային համարվող Լոնդոնի “Արսենալի” գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի աշխատավարձին: Նշենք, որ ֆրանսիացին ստանում է տարեկան 6 միլիոն: