«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ֆինանսական դժվարություններն արդեն իսկ բախում են նոր կառավարության դուռը, ու Հովիկ Աբրահամյանը գրեթե չգիտի` ինչ անել: Բանն այն է, որ մինչ վարչապետ դառնալը, որոշ ռուս եւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ խոստացել էին լուրջ ներդրումներ անել Հայաստանում, սակայն ռուսական կառավարությունը բոլորին ներքին հրահանգ է տվել` ուշադրությունը կենտրոնացնել բացառապես Ղրիմի վրա, մնացած «ռեգիոնները» երկրորդական պլանում պետք է լինեն: Ի դեպ, մեր տեղեկություններով, չի հաջողվում «պոկել» նաեւ մինչ այդ Ռուսաստանի խոստացած հինգ հարյուր միլիոն դոլարի վարկը եւս»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: