«Եվրատեսիլ-2014» մրցույթից վերադարձող հայկական պատվիրակության դիմավորողները ոգևորված էին փուչիկներով, ծաղիկներով, դրոշներով:
Արամ MP3-ն իր ելույթը նորմալ համարեց, հավելելով, որ իր կատարումից գոհ է:
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են: Մարդիկ կան՝ մտածում էին, թե իրենց քվեարկությունները տեղ չեն հասել, բայց այդպես չէ, բոլոր հաղորդագրություններն էլ տեղ հասել են: Ժյուրին էր ցածր գնահատել ու այդ պատճառով են այդ կասկածները»,-նշեց Արամ MP3-ն:
Ինչ վերաբերում է Կոնչիտայի առաջին տեղ գրավելուն, ապա Արամը նորմալ է գնահատում:
«Եվրատեսիլի համար նորմալ եմ համարում, որ առաջին տեղը Կոնչիտան ստացավ», – նշեց նա: