Երևանում կիլոմետրանոց խցանումներ են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի Ալ. Իսակովի պողոտան խցանված է: ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ի զորու չէ որևէ կերպ շտկել իրավիճակը:

Մարդիկ ստիպված են լինում ժամեր շարունակ մնալ խցանման մեջ: Եթե երեկ պատճառաբանվում էր, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն էր խցանումների պատճառը, ապա այսօր անհասկանալի է, թե ինչու է Եռաբլուրի մոտից մինչև Երևանի կոնյակի գործարան ձգվում խցանման շղթան:

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Իսակովի պողոտան անանցանելի է: Երբ երկու մեքենա անգամ մեղմիկ հպվում են իրար, ժամերով խցանումն անխուսափելի է: Այս պահին ՃՈ աշխատակիցներից մեկը՝ 2003 համարով, խցանման դիմացի մայթում անխռով կանգնած է:

1512804_748856088491776_1765987737334188577_n 10258301_748856115158440_1894640729480970041_n 10258590_748856035158448_710257382211094690_n 10325205_748856038491781_6838212406239315770_n




Լրահոս