ՀՀ ԱԻՆ -ից armlur.am -ին տեղեկացնում են, որ հունվարի 17-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ 1-ին կարգի հաշմանդամ Մարիետա Բեկնազարյանի` Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցի թիվ 42 տունը գտնվում է վթարային վիճակում:Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Տեղում պարզվել է, որ 1 հարկանի (կառուցված 1977թ. խամքարային, կիր-ավազային շաղախով, 13ճ4ճ2.5մ.) տան հետեւի հողազանգվածի փլվածքի հետեւանքով կրող պատերի վրա առաջացել են ուղղաձիգ ճաքեր, փայտե հատակը, առաստաղը եւ դռները ձեւափոխվել են. վտանգավոր է բնակեցման համար: Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան կառույցները:
Փլուզման վտանգի տակ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ