
Այսօր` ժամը 14:00-ից Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկը միացվել է ՀՀ էներգետիկ համակարգին:Այս մասին այսօր “Մեդիամաքս” գործակալությանը հայտնել են “ՀայՌուսգազարդ”ՓԲԸ-ից` վկայակոչելով “Հրազդան-5-ի շինարարության տնօրինության” հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանին: Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկը շինարարության և արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում: