ՀՀ-ից արտահանման ծավալի 27%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրի արտահանման կառուցվածքում շարունակում է առավել մեծ տեսակարար կշիռ ունենալ հանքահումքային արտադրանքը՝ շուրջ 27%: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 93,0 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 5%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել նաև պատրաստի սննդի արտադրանքը և ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը:

Այսպես, պատրաստի սննդի արտադրանքին բաժին է ընկել արտահանման 21%-ը, իսկ  ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերին՝ 20,7%-ը:

Հունվար-մարտին մեր երկրի արտահանման համախառն ծավալը կազմել է 347,9 մլն ԱՄՆ դոլար:




Լրահոս