ՌԴ Պետդուման պահանջում է դադարեցնել մասսայական բռնություններն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդուման դիմում է նախապատրաստել աշխարհի խորհրդարանականներին՝ Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի վտանգի հետ կապված:

Դուման կիսում է Ժնևի հայտարարության մեջ արտահայտված այն դիրքորոշումը, որ Ուկրաինայում ընթացող սահմանադրական գործընթացը պետք է լինի համապարփակ, թափաբցիկ և պատասխանատու, պետք է ներառի իր մեջ լայնածավալ ազգային երկխոսություն, որը հաշվի կառնի երկրի բոլոր տարածաշրջանների բնակիչների և ազգությունների, բոլոր քաղաքական և հասարակական ուժերի շահերը:

Պատգամավորները դիմում են աշխարհի բոլոր խորհրդականներին՝ առաջարկելով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հովանու տակ ստեղծել Ուկրաինայի հարցով միջազգային շփման խումբ՝ քաղաքացիական ընդդիմակցությունը դադարեցնելու և երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու նպատակով: Ռուսաստանցիները կոչ են անում անել հնարավորը՝ զանգվածային բռնությունները դադարեցնելու և Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով. տեղեկացնում է news.mail.ru-ն:




Լրահոս