
Մադրիդի “Ռեալ”-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Իսպանիայի 2011/12 թվականի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչից առաջ հայտնվել է թիմի հայտացուցակում:Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ կիսապաշտպանը մարզման ժամանակ վնասվածք է ստացել ռւ բաց կթողնի 2012 թվականի առաջին “կլասսիկո”-ն: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա “Սանտիագո Բեռնաբեո” մարզադաշտում` հունվարի 19-ին` Երևանի ժամանակով 01:00-ին: