Կուտակայինի մասին օրենքի փոփոխության հարցը չդրվեց քվեարկության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ընդունված կարգի համաձայն՝ այսօր խորհրդարանն իր նիստը պետք է սկսել նախօրդ օրը քննարկված հարցերի քվեարկությամբ: Այսինքն՝ այսօր պետք է քվեարկության դրվեր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը: 

Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ օրինագիծը քվեարկության կդրվի նախորդ օրը ընդհատված հարցը քննարկելուց հետո։

Օրինագիծը քվեարկության չդնելու պատճառը, թերևս, քվորումի բացակայությունն է: Այս պահին դահլիճում ՀՀԿ-ական պատգամավորներն ավելի քիչ են, քան ոչ իշխանականները:

Եթե ոչ իշխանական ուժերը որոշեն բոյկոտել քվեարկությունը, ապա ՀՀԿ-ն չի կարողանա անհրաժեշտ ձայներ հավաքել, և Գալուստ Սահակյանն այժմ ժամանակ է ձգում` մինչ կհավաքվի պատգամավորների անհրաժեշտ քանակ:

 




Լրահոս