
Երեւանի քաղաքաետարանն այսօրվանից սկսել է աշխատանքներ իրականացնել Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելու ուղղությամբ:Հիշեցնենք, որ կրպակների ապամոնտաժման ծրագիրն սկսել էր Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Իսկ Տարոն Մարգարյանը քաղաքապետ ընտրվելուց հետո տված առաջին Ճեպազրույցում հայտարարել էր, որ ինքը շարունակելու է այդ աշխատանքները եւ , որ Աբովյան փողոցի մայթերը պետք է վերադարձնեն քաղաքացիներին։