
Իտալական խորտակված նավի փրկվածների մեջ է եղել նաեւ խորտակված “Տիտանիկի” փրկված ուղեւորի թոռնուհին,- տեղեկացնում է lenta.ru-ն:Թոռնուհու խոսքով` 100 տարի առաջ նրա տատիկը եղբոր հետ հույս ուներ գնալ Ամերիկա` նոր կյանք սկսելու համար: Արդյունքում, տատիկը փրկվել էր, իսկ եղբայրը` ոչ:”Ստիպված եղա ինքս վերապրել տատիկիս պատմությունը: Սարսափելի էր”,-ասել է թոռնուհին:Հիշեցնենք, որ իտալական Costa Crociere ընկերությանը պատկանող Costa Concordia նավը խորտակվել էր հունվարի 14-ին` Միջերկրական ծովում: Հայտնի է 6 զոհի եւ 14 կորածների մասին: Համաձայն ոստիակնության տըեղեկատվության մեղավորը եղել է նավի նավապետը, ում արդեն դատապարտել են տնային կալանքի: