ՄԱԿ-ում սկսվում է մարդասպան-ռոբոտների օգտագործման հարցով գագաթաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ը սկսում է այսպես կոչված մարդասպան-ռոբոտների օգտագործման օրինականության հետ կապված քննարկումները: Չորսօրյա գագաթաժողովի մասնակիցները կփորձեն հասկանալ, թե որքանով է արդարացված դրանց գոյությունը:

Ինչպես նշել է ամերիկյան ակտիվիստ և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոդի Վիլյամսը, անհրաժեշտ է արդեն այսօր արգելք մտցնել նման տեղնիկայի օգտագործման համար, որպեսզի հետագայում կարողանանք խուսափել անկառավարելի սպանություններից ռազմական հակամարտությունների ընթացքում:

Այսօր մարդասպան-ռոբոտների շարքին են դասվում մարտական անօդաչու սարքերը, որոնք օգտագործվում են մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՍՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի կողմից: Իրավապաշտպանները բազմիցս նշել են, որ այդ սարքերի հարձակումներից հաճախ տուժում են անմեղ մարդիկ, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս