Չինաստանում ավտոբուսի հրդեհից տուժել է 77 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական Սիչուան նահանգում ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել 77 մարդ. հայտնում է BBC-ին:

Ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի պատճառ է դարձել հրկիզումը: Ենթադրվող հրկիզողի մարմինը գտնվել է: Վերջին ամիսների ընթացքում Չինաստանում նման մի քանի դեպք է պատահել, որոնց մեղավորները ծանր անձնական խնդիրներ ունեցող մարդիկ են եղել:

Տարեսկզբին տղամարդը, որը կասկածել է կնոջը դավաճանության մեջ, ավտոբուս էր հրկիզել Գույչժոու նահանգում, ինչի արդյունքում զոհվել է 6 մարդ: Անցած տարվա հուլիսին ավելի քան 40 մարդ են զոհվել Ֆուանցզյան նահանգում այրված ավտոբուսում, որը հրկիզել էր տեղի բնակիչը:




Լրահոս