
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցի քվեարկությունից հետո պատգամավորների մեծ մասը միասնաբար լքեց ԱԺ դահլիճը:
Նույնիսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Սպասե՛ք, պատգամավորները լքեն դահլիճը, նոր շարունակենք մեր աշխատանքները»:
Մինչ քվեարկությունն էլ դահլիճում պատգամավորների թիվը սակավ էր, որի պատճառով էլ քվեարկությունը հետաձգվեց: Արդեն անհրաժեշտ քվորում ապահովելուց հետո միայն հարցը դրվեց քվեարկության:
Armlur.am-ի լուսանկարներն արված են օրենքի քվեարկությունից հետո: