
Մոսկվայի ոստիկանությունն այսօր Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության երկու քաղաքացիների, որոնցից մեկն անհաջող կատակ է արել օդանավակայանի անվտանգության աշխատակցի հետ:Կեսօրին ավտոկայանատեղիին է մոտեցել Audi մակնիշի մի մեքենա, եւ երբ անվտանգության աշխատակիցը վարորդին խնդրել է առաջ գնալ` այլ մեքենաների շարժը չդժվարացնելու նպատակով, վարորդն ասել է.”Հանգիստ, ես եկել եմ օդանավակայանը պայթեցնելու համար”: Վարորդն ու ուղեւորը ձերբակալվել են եւ գտնվում են հերթապահ մասում: Ոստիկանությունը նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցել. նրանց սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: