Ալեքսանդր Շլեմենկո. Վաղուց է՝ հետևում եմ Տիտո Օրտիզի կարիերային (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Շլեմենկոն ընդամենը 29 տարեկան է, բայց հասցրել է արդեն ավելի քան 50 մենամարտ անցկացնել:

«Փոթորիկի» հաջորդ մրցակիցը կլինի MMA-ի հայտնի վետերան Տիտո Օրտիզը: Մարզիկը, խաղին ընդառաջ, հայտնել է իր կարծիքը սպասվող մենամարտի մասին:

«Առաջին մարտը, որ ես նայել եմ, եղել է Օրտիզի մասնակցությամբ: Դրանից հետո ես սիրահարվեցի MMA-ին: Իհարկե, այդ ժամանակ ես չէի էլ մտածում, որ մի օր մենք կհանդիպենք վանդակում:

Շատ լավ եմ ճանաչում Տիտոյին, և արդեն երկար ժամանակ է՝ հետևում եմ նրա կարիերային», – ասել է Շլեմենկո:

Վերջինս հայտնել է նաև, որ Օրտիզի հետ մենամարտի նախաձեռնողն ինքն է եղել, ոչ թե պրոմոուտերական  կազմակերպությունը:

շլեմենկո օրտիզ

 




Լրահոս