Մայիսի 7-ին Մոսկվայի Սոլնեչնոգորսկի շրջանում ձերբակալվել է «օրենքով գող» 53-ամյա Թամազ Գոգոլաձեն, ով քրեական աշխարհում հայտնի է «Չերմեն» մականունով. գրում է primecrime.ru-ն:
Քրեածին գեներալին բռնել են կարճ հետապնդումից հետ. նա չի արձագանքել Ճանապարհային ոստիկանության՝ մեքենան կանգնեցնելու պահանջներին:
Անձնական հետախուզության արդյունքում «օրենքով գողի» մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մետադոն տեսակի թմրանյութ: Հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, Գոգոլաձեն կալանավորել է:
Աղբյուրը նաև նշում է, որ բազմիցս դատապարտված Ռուսթավի Թամազ Գոգոլաձեն պատկանում է «օրենքով գողերի», այսպես կոչված, «հունական» խմբավորմանը, որը կազմավորվել էր Հունաստանում՝ հայտնի «օրենքով գող» Լաշի Շուշանաշվիլիի գլխավորությամբ: