
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տերյան-Իսահակայան փողոցների խաչմերուկում այրվում է կրպակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի սնուցման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.29-ին, մարվել` 09.32-ին:
Այրվել են անջատիչներ և մալուխներ: