
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ համապատասխանաբար հունվարի 16-ին եւ 18-ին արդարադատության փոխնախարարներ նշանակվեցին Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանը: Ծանոթանալով վերջիններիս կենսագրական տվյալներին` “”Ժողովուրդ””-ը պարզեց, որ երկուսն էլ չեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը` չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Պարտադիր զինծառայություն չի անցել նաեւ հունվարի 17-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ նախագահի օգնական նշանակված Վարուժան Ներսիսյանը: Ստացվում է, որ իշխանությունները կարեւորություն չեն տալիս հայրենիքի պաշտպանությանը, եւ հայոց բանակում չծառայելը պաշտոնական առաջխաղացմանն այլեւս չի կարող խանգարել: Այս երեւույթը պետական դեգրադացիայի հերթական դրսեւորումն է, երբ հերոսները դավաճան են դառնում, իսկ մեր երկրի համար մատը մատին չտված «ոսկե երիտասարդները””` իշխանություն: