168 ժամ”. Գուրգեն Արսենյանը կարող է ընդգրկվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, կամ մեծամասնականով առաջադրվել Արաբկիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գ. Արսենյանը կարող է ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Երեկ նա չի բացառել այս տարբերակը՝ ավելացնելով, թե առայժմ իրավիճակային վերլուծություն է կատարվում, որի ընթացքում կորոշեն մասնակցության առավել հարմար ձևը: Նրա խոսքերով՝ քննարկվում է համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով, առանձին, թե այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցելու բոլոր տարբերակները: Նա չի բացառել, որ Արաբկիր համայնքում կարող է առաջադրվել նաև մեծամասնական ընտրակարգով: Թերթը հիշեցնում է, որ այս օրերին մամուլում նշվել է, թե Գ. Արսենյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու Արաբկիր համայնքի թիվ 40 ընտրատարածքում, ուր ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու է “”ՍԱՍ”” սուպերմարկետների համասեփականատեր Արտակ Սարգսյանը:  




Լրահոս