
Ոստիկանությունը Մաշտոցի պուրակի տարածքից բերման է ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնք բողոքի ակցիա էին ցանկանում ընդդեմ պուրակը Միսաք Մանուշյանի անունով վերանվանելու:
Այդ վերանվանումը տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցի շրջանակում եւ քիչ անց պետք է պուրակ ժամանեն Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը: Ոստիկանությունը հսկում է պուրակը, իսկ բողոքի համար եկած ակտիվ քաղաքացիներին բռնությամբ հեռացրել են: Բերման ենթարկված քաղաքացիների թվում կան Դվին Իսանյանի, Աննա Շահնազարյանի, Արսեն Օհանյանի, Գեւորգ Սաֆարյանի, Անի Խաչատրյանի, Միկա Էլիզբարյանի, Ռոլանդ Թմոյանի անունները:
Տեսանյութը՝ Lragir.am-ի.