ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին երեկ՝ կեսօրից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց 24-ժամյա հացադուլ եւ նստացույց է սկսել՝ պահանջելով, որ ՄԻՊ աշխատակազմը հրապարակի իրեն օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ողջ տեղեկատվությունը, այնինչ ՄԻՊ աշխատակազմը ժամանակին ուղարկել է պարոն Գասպարիին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ ամբողջական տեղեկատվությունը ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ: Այնուհանդերձ, երեկ նրան նաեւ առձեռն տրամադրվել են արդեն իսկ ուղարկված փաստաթղթերի պատճենները: Պաշտպանի գլխավոր խորհրդական Ռուբեն Մարտիրոսյանը զրուցել է Վ. Գասպարիի հետ, հրավիրել ընդունարան, սակայն նա հրաժարվել է:

ԼԱՎ ՈՐՈՇՈՒՄ

Կառավարությունը երեկ հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը: Ըստ այդմ նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:

ԿՐԿԻՆ ԿԴԻՄԻ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 28-ին մերժել է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին հայցը: Պետրոսյանի հարազատները դիմելու են Վճռաբեկ դատարան: Նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը NEWS.am-ին հայտնել է, որ արդեն 6-րդ անգամ դիմում է Վերաքննիչ քրեական դատարան` բեկանելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։




Լրահոս