ԱՄՆ-ն վերահսկում է ինտերնետը սարքավորումների մեջ ներդրված «ժուչոկների» միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) տեղեկատվություն է ստանում արտասահման ուղարկվող տեխնիկական սարքավորումներում «ժուչոկներ» տեղադրելու միջոցով: Այս մասին ասվում է մայիսի 12-ին հրապարակված լրագրող Գլենն Գրինվալդի «Փախչելու տեղ չկա. Էդվարդ Սնուոդենը, ԱԱԳ-ը և ամերիկյան ոստիկանական պետութունը» գրքում, հայտնում է բրիտանական Guardian թերթը:

Գիրքը գրված է ամերիկյան գաղտնի ծառայությունների հայտնի սկանդալային աշխատակցի հայտնությունների նյութերով: Էլեկտրոնային հետախուզության նման միջամտումը, ըստ Guardian-ի, թույլ է տալիս ԱԱԳ-ին հետևել Ինտերնետ ցանցի ամբողջական հատվածներին: Մեթոդը հետևյալն է՝ գործակալությունը տեղեկատվություն է ստանում սարքավորումների այն խմբաքանակների մասին, որոնք պետք է արտահանվեն ԱՄՆ-ից: ԱԱԳ-ի մասնագետները ներդնում են լրտեսական սարքեր, այնուհետև սարքավորումը նախկին տեսքի է բերվում և ուղարկվում հասցեատերերին:

Հետագայում «ժուչոկը» կապվում է Գործակալության հետ և տեղեկատվություն հաղորդում: Գրքում պատմվում է այն մասին, որ Էդվարդ Սնոուդենն ինքն է փորձել կապ հաստատել Գրինվալդի հետ, որպեսզի նրան այդ տեղեկատվությունը հաղորդի դեռևս 2012թ.-ի դեկտեմբերին: Սակայն այն ժամանակ լրագրողը դեռ ծանոթ չի լինում կապի խողովակների կոդավորման միջոցներին և երկու ամիս չի կարողանում պատասխանել Սնոուդենին: Այդ պատճառով, Սնոուդենի առաջին բացահայտումները պարբերականում հայտնվել են միայն 2013 թ.-ի հունիսին:

Այդ նույն տարում Սնոուդենը լրատվամիջոցներին է փոխանցել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից կատարվող գլոբալ հետախուզման մասին տեղեկությունները: Այն բանից հետո, երբ Սնոուդենին սկսել է վտանգ սպառնալ ԿՀՎ-ի կողմից, նա փախուստի է դիմել Հոնկոնգ, այնտեղից էլ՝ Մոսկվա:




Լրահոս