“”Երկիր””-ը գրում է, որ ՕԵԿ-ն անցել է ընդհատակ: “”Կուսակցությունը շատ լուրջ խնդրի առջև է կանգնած: ՕԵԿ-ականները ներսում մտորում են բոլոր տարբերակները՝ գոնե անցողիկ 5 տոկոսն ապահովելու համար: Մեր տեղեկություններով՝ Հանրապետականներն ՕԵԿ-ի հարցով բաժանվել են երկու թևի: Նրանց գերակշիռ հատվածն անհանգստացած է փոքր եղբոր ցածր վարկանիշով և ընտրություններում ՕԵԿ-ի համար “”տեղեր նկարելը”” ժողովրդի մեջ ավելորդ հուզումներ ստեղծելու պատճառ է համարում: Հանրապետականների այս խումբը համոզված է, որ նոր խորհրդարանում իրենց համար ՕԵԿ-ին փոխարինող պետք է գտնի: Բայց կան Հանրապետականներ էլ, որ համոզված են՝ փորձած թանն անփորձ մածունից լավ է, և իր առաքելությունն ավելի լավ իրականացնող ուժ, քան ՕԵԿ-ն է, քաղաքական դաշտում այլևս չկա: Հանրապետականում շշուկներ կան, որ նախագահը ՕԵԿ-ի կողմն է, բայց ընտրություններում 7 մանդատից ավելի չի տա””,- հավելում է թերթը:
Երկիր. Նախագահը ՕԵԿ-ի կողմն է, բայց ընտրություններում 7 մանդատից ավելի չի տա. մամուլ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ