ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՅՐԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԱՂՋԿԱՆԻՑ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նոյեմբերի 23-ին Երեւանում արտառոց բնակարանային գողություն է տեղի ունեցել. մայրը կողոպտել է դստերը: Նշված օրը` ժամը 15:30-ից մինչեւ 17:30-ը, Երեւանի բնակիչ Քրիստինան երեխային թողել է իր մայրիկի մոտ եւ մի քանի ժամով դուրս եկել տնից: Երբ վերադարձել է, պարզել է, որ իր երեխայի հեռախոսը գողացել են: Մեր տեղեկություններով՝ գողությունը կատարել է Քրիստինայի մայրը, որը, օգտվելով դստեր բացակայությունից, բնակարանի պահարանում գտնվող պայուսակից գողացել է ոսկյա զարդեր, ինչպես նաեւ թոռան բջջային հեռախոսը՝ դստերը պատճառելով մոտ 1 միլիոն դրամի վնաս: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` նշելով, որ այժմ նախաքննություն է կատարվում:

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՏԵՍԱԿՑԵԼ

Գյումրու քաղաքապետարանի բյուջեից 80 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հ. Գրքիկյանի որդին՝ Հովսեփ Գրքիկյանը. «Միայն հաց եմ տանում տալիս ու գալիս եմ: Մեզ ասել են, որ թույլ չեն տալիս տեսակցել հորս, որպեսզի նախաքննությունը չխոչընդոտենք: Էլ չգիտեմ՝ ինչ կլինի, բայց ինքը նման բան չէր անի, ու չեմ էլ խոսել ու հանդիպել հետը, որ ձեզ բան ասեմ»: Նշենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գրքիկյանի որդու քավորն է: Հարցին, թե արդյոք Ղուկասյանին էլ թույլ չեն տվել այցելել իր սանիկի հորը, Հովսեփը պատասխանեց. «Ո՛չ, ոչ ոքի էլ թույլ չեն տալիս»:




Լրահոս