Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Հունվարի 18-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 17.30-ի սահմաններում, 21-ամյա Հրանտ Ներսիսյանը, վարելով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Սահակյանին պատկանող “ՄՎԲ” մակնիշի 23 ՍՍ 612 համարանիշի ավտոմեքենան, Գյումրիի Մարմարաշեն խճուղուց դեպի “Մուշ-2” թաղամաս տանող խաչմերուկին վրաերթի է ենթարկել 21-ամյա Գևորգ Կիրակոսյանին։ Վերջինս տեղում մահացել է։ Ավտոմեքենան տեղափոխվել է Շիրակի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակ, վրաերթ կատարողը ստորագրությամբ ազատ է արձակվել։




Լրահոս