
ՀՀ Ազգային ժողովի «գազի հարցով» հանձնաժողովն այսօր անցկացրել է իր հերթական դռնփակ նիստը։
Նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե պատրաստվում են հունիսին արդեն միջանկյալ հաղորդումով հանդես գալ։
«Քննարկվեցին աշխատանքային հարցեր, նյութեր, նոր ռեժիմներ»,-նշեց նա։
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե, ամենայն հավանականությամբ, հունիսի քառօրյայի ժամանակ հանձնաժողովի կողմից հարցադրում կարվի՝ երկարացնելու վերջինիս գործունեությունը: Մելքումյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը մեծ է: