
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժեշտ է տվել կատալոնական ակումբին. հայտնում է Mundo Deportivo-ն:
Կայքի փոխանցմամբ՝ Վալդեսը երեկ հավաքել է «Բարսելոնայի» մարզաբազայում ունեցած սեփական իրերը և հրաժեշտ տվել բոլորին։
Հիշեցնենք, որ ներկայումս իսպանացին վերականգնվում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և բուժման կուրսը շարունակելու է Գերմանիայում։
Նշենք նաև, որ Վալդեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մոնակոյում»: