
Կեմերովոյի շրջանի Նովոկուզնեցկ քաղաքում 12-ամյա տղային գտել են իր բնակարանում կախված:
«Տուժածի մարմնին բռնի մահվան տեսանելի նշաններ չեն հայտնաբերվել: Քննությունը դիտարկում է կատարվածի բոլոր հնարավոր վարկածներն, այդ թվում նաև ինքնասպանությունը», – հայտնել է տարածքային իրավապահ վարչության մամլո ծառայությունը:
Մինչդեռ, իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով, արդեն ապացուցված է, որ ողբերգությոնից որոշ ժամանակ առաջ երեխան Ինտերնետում տեղեկատվություն է փնտրել ինքնասպանություն գործելու տարբեր ձևերի մասին, հայտնում է Интерфакс-ը: