
Առաջիկայում ակնկալվում է, որ Լոնդոնում եւ Նյու Յորքում ծովի վրա ծառանման այգիներ կկառուցվեն: Նախագծի հեղինակը աշխարհահռչակ քանդակագործ Կոեն Օլթուհիսն է,-տեղեկացնում է Orange.news -ը: Մասնագետների կարծիքով` այգում հնարավոր կլինի բնակեցնել բազմաթիվ կենդանիների:Ապագայում ակնկալվում է, որ նմանատիպ այգիներ հնարավոր կլինի կառուցել բոլոր գետերի լճերի ու ծովերի վրա: Waterstudio ընկերությունը, որը համագործակցում է քանդակագործի հետ, հավաստիացնում են, որ առաջին այգին պատրաստ կլինի արդեն 2014-ին:Նշենք նաեւ, որ այգին նախատեսված չէ զբոսանքի համար, մարդիկ կկարողանան միայն հեռվից զմայլվել այգու գեղեցկությամբ: